Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին
Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին | |
---|---|
Ի ծնե անուն | բուլղար․՝ Анна-Мария Равнополска-Дийн |
Ծնվել է | օգոստոսի 3, 1960 (63 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | տավիղ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Anna-Maria Ravnopolska-Dean Վիքիպահեստում |
Աննա Մարիա Յորդանովա Ռավնոպոլսկա-Դին (բուլղար․՝ Анна-Мария Йорданова Равнополска-Дийн, օգոստոսի 3, 1960, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի տավղահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա-Մարիա Ռավնոպոլսկա-Դինը ծնվել է Սոֆիայում։ Սովորել է իտալացի պրոֆեսոր և տավղահար Լիանա Պասկալիի մոտ, այնուհետև կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում, անվանի տավղահար պրոֆեսոր Սյուզեն ՄաքԴոնալդի մոտ` Ինդիանայի համալսարանում (Բլումինգթոն)։ Նրա երկու ուսուցիչները՝ Մարսել Տուրնիե (Լիանա Պասկալի) և Հենրիետ Ռենի (Սյուզեն ՄակԴոնալդ) եղել են ֆրանսիական տավղահարների դպրոցի սաներ։ Ինդիանայի համալսարանի երաժշտական դպրոցից ստացել է Արտիստիկ դիպլոմ։ 1992 թվականին առաջին անգամ հանդես է եկել Նյու Յորքի Քարնեգի հոլում։ Ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել է Նյու Յորքի WQXR ռադիոյի «McGraw-Hill Young Artists Showcase» հաղորդման միջոցով, ավելի ուշ մասնակցել է մի շարք նշանավոր միջազգային մրցույթների, այդ թվում՝ Գարիլեսսի Բերիում, Մյունխենում և Երուսաղեմում։
1992 թվականին դարձել է Բուլղարիայի ամերիկյան համալսարանի հիմնադիրներից մեկը։ Համալսարանում դասավանդել է մի քանի տեսական և դաշնամուրի ու տավիղի կիրառական դասընթացներ։ 2008 թվականին Ռավնոպոլսկա-Դինի ուսանողները Բալկանյան թերակղզում առաջին անգամ կատարել են Պյոտր Չայկովսկու եղանակները[1]։
Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դինի ամենահայտնի ելույթներից մեկը եղել է 2002 թվականին, Ժնևի տավղահարների ութերորդ համաշխարհային կոնգրեսում։ Այնտեղ նա կատարել է առաջին տավիղ վեց տավղահարների համույթում և առանձին մենահամերգ է ունեցել, չնայած ձախ ձեռքի մասնակի կաթվածահարությանը։
2003 թվականին Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դինը բացահայտել է իր կոմպոզիտորական տաղանդը։ Նրա առաջին ստեղծագործությունը` «Իմպրովիզացիա», գրված է բուլղարական ժողովրդական ոճով։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր, հոդվածներ և թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տավիղը բալկանյան կոմպոզիտորների նվագախմբային ստեղծագործություններում (1900-1930)
"Երաժշտություն. երեկ-այսօր", 2002
- Տավիղը որպես գունագեղ գործիք 20-րդ դարի սկզբում ("Арфата като колористичен инструмент в началото на ХХ век"), 954-90353-9-5, 2001
- Տավիղը որպես գունագեղ գործիք Կլոդ Դեբյուսիի ստեղծագործություններում, 2001
“Երաժշտական հորիզոններ”, vol. 7 - 8, 2001, 21- 25, 27 - 33
- Կարգավորումներ մենակատար տավղահարի համար, Սոֆիայի լարային ինստիտուտ, 1995
- Կարգավորումներ մենակատար տավղահարի համար, 1988
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bulgarian Harp Favorites, Arpa d’oro, CD 2003
- Legende: French Music for Harp, Gega compact disc, 1999
- Harpist at the Opera (honoring the Donizetti bicentennial), Arpa d'oro CD, 1997
- Harps of the Americas (Paraguayan and pedal harps), Arpa d'oro CD, 1996
- Erich Schubert Pop Harp Festival, Gega CD, 1994
- A Harpist's Invitation to the Dance, Gega CD, 1992
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Curriculum Vitae: Anna-Maria Ravnopolska-Dean" American University in Bulgaria Արխիվացված 2008-01-15 Wayback Machine in English
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Մարիա Ռավնոպոլսկա-Դին» հոդվածին։ |